ԳլխավորԼուր

Բուհերի քննությունների հայտագրման համար մնացել է մեկ օր

Հունիսի 10-ին մեկնարկել են բուհերի ընդունելության 2025 թվականի հիմնական փուլի միասնական քննությունները

Մայիսի 10-ին լրանում է բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի հայտագրման վերջնաժամկետը, հիշեցնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:

Այս փուլում դիմում են հանրակրթական ուսումնական հաստատությունների այս և նախորդ տարիների շրջանավարտները, նաև քոլեջների շրջանավարտները:

«Եթե արդեն հայտագրվել եք, բայց մտադիր եք դիմում- հայտում փոփոխություն անել, կամ եթե դեռ չեք հայտագրվել, հիշեք՝ դրա համար մնացել է 1 օր: Դիմորդները նախ բանկում վճարում են 1500-ական դրամ՝ յուրաքանչյուր քննության համար, հետո ստանում են ԳԹԿ անձնական համար: Եթե կարող են դրանից հետո ինքնուրույն հայտագրվել dimord.am-ում, հայտագրվում են, իսկ եթե դժվարանում են, մոտենում են դպրոցի օպերատորին, որն իրենց կօգնի դա անել: Այս տարվա շրջանավարտներն այդ ամբողջն անում են իրենց դպրոցում, նախորդ տարիների և քոլեջների շրջանավարտների համար մարզերում և մայրաքաղաքում՝ ըստ տարածաշրջանների ու վարչական շրջանների, այդ նպատակի համար դպրոցներ են առանձնացված (ցանկը ստորև-խմբ.)»,-նշված է հաղորդագրության մեջ:

Երևան Թիվ 16 ավագ դպրոց (Էրեբունի,Նուբարաշեն)
Թիվ 54 ավագ դպրոց (Արաբկիր)
Թիվ 62 ավագ դպրոց (Նոր Նորք)
Թիվ 65 ավագ դպրոց (Շենգավիթ)
Թիվ 114 ավագ դպրոց (Կենտրոն,Նորք-Մարաշ)
Թիվ 118 ավագ դպրոց (Աջափնյակ, Դավթաշեն)
Թիվ 127 ավագ դպրոց (Քանաքեռ-Զեյթուն)
Թիվ 170 ավագ դպրոց (Ավան-Առինջ)
Թիվ 190 ավագ դպրոց (Մալաթիա-Սեբաստիա)
Արագածոտնի մարզ Աշտարակի ավագ դպրոց
Թալինի ավագ դպրոց
Ապարանի ավագ դպրոց
Ծաղկահովիտի միջն.  դպրոց
Արարատի մարզ Արտաշատի ավագ դպրոց
Արարատի ավագ դպրոց
Մասիսի ավագ դպրոց
Արմավիրի մարզ Արմավիրի թիվ 1 ավագ դպրոց
Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոց
Մյասնիկյանի միջն.    դպրոց
Գեղարքունիքի մարզ Գավառի ավագ դպրոց
Սևանի ավագ դպրոց
Մարտունու ավագ դպրոց
Վարդենիսի ավագ դպրոց
Ճամբարակի ավագ դպրոց
Կոտայքի մարզ Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց
Աբովյանի թիվ 6 ավագ դպրոց
Եղվարդի ավագ դպրոց
Նոր Հաճնի ավագ դպրոց
Բյուրեղավանի ավագ դպրոց
Չարենցավանի ավագ դպրոց
Լոռու մարզ Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց
Ալավերդու թիվ 5 ավագ դպրոց
Սպիտակի ավագ դպրոց
Ստեփանավանի ավագ դպրոց
Տաշիրի ավագ դպրոց
Շիրակի մարզ Գյումրու թիվ 2 ավագ դպրոց Գյումրի  Ախուրյան
Արթիկի թիվ 3 ավագ դպրոց
Մարալիկի թիվ 1 միջն.  դպրոց
Աշոցքի միջն  դպրոց
Ամասիայի միջն դպրոց
Սյունիքի մարզ Կապանի թիվ 2 ավագ դպրոց
Մեղրու թիվ 1 միջն .  դպրոց
Գորիսի թիվ 4 ավագ դպրոց
Սիսիանի ավագ դպրոց
Վայոց ձորի մարզ Եղեգնաձորի վարժարան
Ջերմուկի կրթահամալիր
Վայքի ավագ դպրոց
Տավուշի մարզ Իջևանի ավագ դպրոց
Դիլիջանի ավագ դպրոց
Նոյեմբերյանի ավագ դպրոց
Բերդի ավագ դպրոց

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews