Միասնական քննությունների հերթական օրը՝ հունիսի 21-ին, դիմորդները քննություն են հանձնել «Հայոց պատմություն» ու «Ֆիզիկա» առարկաներից, հայտնում է ԳԿԹ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Հայտագրված են՝ «Ֆիզիկա»-ի համար՝ 1585, «Հայոց պատմություն» առարկայի համար՝ 1487 դիմորդ։
ԳԹԿ-ն հրապարակել է թեստերն ու պատասխանները։
«Հայոց պատմություն»
«Ֆիզիկա»
Հիշեցնենք, որ քննության տևողությունը 180 րոպե է՝ 3 ժամ: Գնահատականները հրապարակվելու են քննությունը հանձնելու 5-րդ օրը՝ այս դեպքում՝ հունիսի 26-ին, նաև ուղարկվելու են դիմորդների էլեկտրոնային հասցեներին, իսկ բողոքարկել գնահատականը կարելի է դրա հաջորդ օրը՝ 09.00-ից մինչև ժամը 18.00-ն:
Միասնական քննությունների հաջորդ ու վերջին օրը հունիսի 24-ն է. դիմորդները քննություն կհանձնեն «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից։
Հիշեցնենք, որ այս տարի միասնական և ներբուհական քննությունների համար հայտագրվել է 13 հազար 573 մարդ:
2022/2023 ուստարվա բուհական ընդունելության քննությունների ու մասնագիտությունների ցանկ