ԳլխավորԼուր

«Աշխարհագրություն» ու «Կենսաբանություն». նախնական արդյունքներ

Հունիսի 7-ին բուհական միասնական քննությունների առաջին օրն էր։ Հանրապետության 15 քննական կենտրոններում դիմորդները քննություն են հանձնել «Աշխարհագրություն»-ից (127 հայտ) ու «Կենսաբանություն»-ից (1635 հայտ)։

ԳԹԿ-ն ներկայացրել է նախնական արդյունքները։

«Աշխարհագրություն»

Հայտագրվել է 127 դիմորդ, մասնակցել է 125-ը (2021-ին՝ 187)

Միջին միավորն է 12.74 (2021-ին՝ 13.99)

7.5-ից ցածր միավոր ստացածներ 12 մարդ կամ 9.6 տոկոս (2021-ին՝ 19 կամ 10.2 տոկոս)

18-20 միավոր են ստացել 11 մարդ կամ 8.8 տոկոս (2021-ին՝ 43 կամ 23 տոկոս)

«Կենսաբանություն»

Հայտագրվել է 1615 դիմորդ, մասնակցել է 1587-ը (2021-ին՝ 1297)

Միջին միավորն է 11.93 (2021-ին՝ 12.75)

7.5-ից ցածր միավոր ստացածներ 420 մարդ կամ 26.5 տոկոս (2021-ին՝ 274 կամ 21.2 տոկոս)

18-20 միավոր են ստացել 288 մարդ կամ 18.1 տոկոս (2021-ին՝ 305 կամ 23.6 տոկոս)

Տես նաեւ՝ «Աշխարհագրություն», «Կենսաբանություն». թեստերն ու պատասխանները