ԳլխավորԼուր

ԳԹԿ-ն պարզաբանում է

Կարո Նասիբյան

Մայիսի 19-ին ԳԹԿ-ի «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը ներկայացրել էր, թե որ մասնագիտություններից ոչ մի հայտ չի գրանցվել բուհերի ընդունելության հայտագրման առաջին փուլում։ Դրանց թվում նա նշել էր, որ կոնսերվատորիայում դիրիժորության ու ջութակի մասնագիտացումների հայտ չի ստացվել։

Ի պատասխան ԵՊԿ-ն հաղորդագրություն էր տարածել ու նշել, որ ջութակի համար կա 7, դիրիժորության համար՝ 2 դիմորդ։

ԳԹԿ-ից Usanogh.am-ին պարզաբանեցին, որ Կարո Նասիբյանը նկատի է ունեցել ԵՊԿ-ի Գյումրու մասնաճյուղը, որտեղ իսկապես, նշված մասնագիտացումներից հայտ չի ստացվել։

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ասուլիսի ժամանակ տավիղը ներկայացվել է որպես ազգային նվագարան, ԳԹԿ-ից նշեցին, որ որպես այդպիսին նշվել են շվին, սրինգը, բլուլը, սանթուրը։ Տավիղը նշվել է շարունակության մեջ պարզապես հայտ չստացած մասնագիտացումների շարքում։