ԳլխավորԼուր

Ջութակ՝ 7 դիմորդ, դիրիժորություն՝ 2 դիմորդ. ԵՊԿ-ն հերքում է

Արամ Խաչատրյանի արձանը կոնսերվատորիայի մոտ

Մայիսի 19-ին ԳԹԿ-ի կողմից հնչեցված հայտարարությունն առ այն, որ ԵՊԿ-ն չունի ազգային նվագարաններից որոշ գործիքների, ինչպես նաև դիրիժորության, ջութակի մասնագիտացումների ընդունելության հայտեր, զգալիորեն խեղաթյուրում է իրական պատկերը, նշված է Երևանի պետական կոնսերվատորիայի հաղորդագրության մեջ։

«…Հայտնում ենք, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում այս տարվա ընդունելության քննությունների հայտագրման առաջին փուլի արդյունքներով, ռեպորտաժում հիշատակված մասնագիտացումներով ունենք՝

Ջութակ՝ 7 դիմորդ, դիրիժորություն՝ 2 դիմորդ։

Ինչ վերաբերում է ազգային նվագարաններին, փաստացի հայտագրված են․
Դուդուկ — 9 դիմորդ
Քանոն — 9 դիմորդ
Թառ, քամանչա, ուդ — 6 դիմորդ
Շվի, սրինգ, բլուլ, սանթուր — 0 դիմորդ
Տավիղ — 0 դիմորդ (նշենք, որ այս գործիքը ասուլիսին սխալմամբ ներկայացվեց ազգային նվագարանների շարքում)։

…Հիշեցնենք՝ մեր դիմորդների զգալի մասը գալիս է քոլեջներից, և նրանք հայտագրվում են նաև երկրորդ փուլում, ավարտական քննությունները հանձնելուց և դիպլոմները ստանալուց հետո։

Այս պահին ունենք 141 դիմորդ»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։