ԳլխավորԼուր

INKOMPASS- 2022. վարձատրվող պրակտիկա՝ ուսանողների համար

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի PMI Science գիտահետազոտական կենտրոնը հայտարարել է INKOMPASS- 2022 պրակտիկայի ծրագրի հայտերի ընդունման մասին։

Ուսանողների և նորավարտ մասնագետների համար սա եզակի հնարավորություն է կարիերան նպատակային ձևավորելու համար։ Այս տարի այն իրականացվելու է երկու ուղղվածությամբ ՝ գիտական և բիզնես։

Դիմորդները կարող են ծրագրին մասնակցության դիմումներ լրացնել հետևյալ բնագավառներում՝

•    տվյալագիտություն,
•    տվյալների վերլուծություն,
•    տեղեկատվական համակարգեր,
•    գիտություն և այլն:

INKOMPASS 2022 ծրագիրը նախատեսված է բուհերի ավարտական կուրսի ուսանողների կամ վերջին 4 տարվա ընթացքում համալսարանն ավարտած շրջանավարտների համար: Անգլերենի իմացությունը պարտադիր է:

Ծրագրի անդամ դառնալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտ: Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 31-ը ներառյալ:

Պահանջներին համապատասխանող մասնակիցները կհրավիրվեն հաջորդ փուլ՝ առցանց հարցազրույցների: Այնուհետև անհրաժեշտ է հանձնել թեստ՝ ունակություններն ու հմտությունները բացահայտելու համար: Հավաքագրման գործընթացի վերջին փուլը կլինի հավանական թեկնածուի գնահատումը:

Բիզնես ուղղվածության դիմումները կընդունվեն աշնանը։

INKOMPASS- 2022 ծրագրի մասնակից փորձնակները բացի 6 ամիս շարունակ իրական բիզնես նախագծերի վրա աշխատելու հնարավորություն ստանալուց, կստանան նաև PMI Science կենտրոնի աշխատակիցների անհատական աջակցությունը ու միաժամանակ կվարձատրվեն։