ԳլխավորԼուր

Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է ՀՊՄՀ ուսանողներին

Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է ՀՊՄՀ ուսանողներին

Մարտի 30-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի ուսանողներին, որոնք ճանաչողական այց են կատարել Բարձր դատարան:

Նիստերի դահլիճում ողջունելով ուսանողներին՝ Արման Դիլանյանը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են Սահմանադրական դատարանի սահմանադրական առաքելությանը և լիազորությունների շրջանակին, կառուցվածքին, դիմումների քննությանը, ինչպես նաև պետական կառավարման համակարգում դատական իշխանության դերին:

Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է ՀՊՄՀ ուսանողներին

Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է ՀՊՄՀ ուսանողներին