ԳլխավորԼուր

Բրյուս Ուիլիսն ավարտում է կարիերան. նրա մոտ աֆազիա է

Բրյուս Ուիլիսը կնոջ՝ Էմմա Հեմինգի հետ

Հոլիվուդյան աստղ Բրյուս Ուիլիսը ստիպված է ավարտել դերասանական կարիերան ախտորոշված աֆազիայի հետևանքով:

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր սիրելի Բրյուսն առողջական խնդիրներ ունի, և վերջերս նրա մոտ ախտորոշվել է աֆազիա (խոսելու ընդունակության լրիվ կամ մասնակի կորուստն է, որը ծագում է գլխուղեղի կեղևի որոշակի բաժինների ախտահարման հետևանքով -խմբ.), որն ազդում է նրա կոգնիտիվ կարողությունների վրա: Երկար մտորումներից հետո նա որոշել է թողնել կարիերան, որն իր համար այդքան մեծ նշանակություն է ունեցել:

Սա իսկապես դժվարին ժամանակահատված է մեր ընտանիքի համար, և մենք շատ թանկ ենք գնահատում ձեր սերը, կարեկցանքն ու աջակցությունը»,- նշել է նրա կինը՝ բրիտանացի դերասանուհի ու ֆոտոմոդել Էմմա Հեմինգ-Ուիլիսը  Instagram-ի իր էջում:

Հիմինգի հետ դերասանն ամուսնացել է 2009 թվականին։ Ավելի վաղ՝ 1987-2000 թթ. ամուսնացած է եղել հանրաճանաչ դերասանուհի Դեմի Մուրի հետ։

Մարտի 19-ին Ուիլիսը դարձել է 67 տարեկան։

Նրա մասնակցությամբ առավել հանրաճանաչ ֆիլմերն են՝ «Քրեական ընթերցվածք», «Մեղքերի քաղաքը», «12 կապիկներ», «Արմագեդոն», «Պինդ ընկույզ», «Շնագայլը», «Հինգերորդ տարրը», «Վեցերորդ զգայարան»։