Կամերային թատրոնի դերասան Դավիթ Աբրահամյանը երեկ Երևանում «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ առաջարկություն արեց իր սիրելին։
Երբ Արա Երնջակյանի «Համլետ» ներկայացումը հաղթեց «Լավագույն ներկայացում» անվանակարգում, ու ստեղծագործական անձնակազմը բարձրացավ բեմ, Կամերային թատրոնի դերասանը դիմեց դերասանուհի Ժաննա Քոչարյանին։
«Ուզում եմ շատ կարևոր բան անել իմ կյանքի համար։ Ժաննա, կամուսնանա՞ս ինձ հետ»,– ասաց նա, մոտեցավ դերասանուհուն, ծնկի իջավ ու նրա մատին մատանի դրեց։
Նշենք, որ մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Արտավազդ» թատերական 21-րդ մրցանակաբաշխությունը։