95-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Դենիել Կուանն ու Դանիել Շեյներտը «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմի համար:
«Լավագույն դերասան» ճանաչվեց Բրենդան Ֆրեյզերը «Կետը» ֆիլմի համար:
Միշել Յեյոն արժանացավ «Օսկարի» «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմում գլխավոր դերակատարման համար` դառնալով առաջին ասիացի կինն ով հաղթեց անվանակարգում:
«Լավագույն ֆիլմ» ճանաչվեց Դենիել Կուանի և Դանիել Շեյներտի «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմը:
Մյուս մրցանակակիրները.
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Ջեյմի լի Քերթիս («Ամեն ինչ ամենուր և միանգամից»),
Երկրորդ պլանի լավագույն դերասան Կե Հուի Կուան (Ամեն ինչ ամենուր և միանգամից»),
Լավագույն երգ` «Naatu Naatu» («RRR. Մոտակայքում մռնչում է հեղափոխությունը»),
Լավագույն արտասահմանյան ֆիլմ՝ «Արևմտյան ճակատում նորություն չկա», ռեժիսոր՝ Էդվարդ Բերգեր,
Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «Պինոկիո Գիլերմո դել Տորո»,
Լավագույն օպերատոր ՝ Ջեյմս Ֆրենդ («Արևմտյան ճակատում նորություն չկա»),
Լավագույն տեսողական էֆեկտներ` «Ավատար. ջրի ուղին»,
Լավագույն օրիգինալ սցենար` «Ամեն ինչ ամենուր և միանգամից»,
Լավագույն ադապտացված սցենար`«Խոսում են կանայք»,
Լավագույն մոնտաժ` Փոլ Ռոջերս, «Ամեն ինչ ամենուր և միանգամից»,
Լավագույն օրիգինալ սաունդթրեք` «Արևմտյան ճակատում նորություն չկա»,
Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ «Տղան, խլուրդը, աղվեսը և ձին»,
Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ` «Հրաժեշտ իռլանդական ձևով»,
Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ`«Փղերին հմայողները»,
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք` «Արևմտյան ճակատում նորություն չկա»,
Լավագույն կոստյումներ` Ռութ Է. Քարտեր («Սև հովազ. Հավերժ Վականդա»,
Լավագույն գրիմ` «Կետ» (Ադրիան Մորո, Ջուդի Չին, Անեմարի Բրեդլի)։