ԳլխավորԼուր

Հայտնի են «Օսկար -2022»-ի մրցանակակիրները

Ջեսիկա Չեստեյն, Ուիլ Սմիթ

«Օսկար -2022» կինոմրցանակաբաշխության ընթացքում լավագույն ֆիլմ է ճանաչվել Սիան Հեդերի «CODA․ խուլ ծնողների երեխան» ժապավենը, հայտնում է BBC-ն։

Ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը ԱՄՆ կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի է արժանացել «Շան իշխանություն» ֆիլմի համար։ Ի դեպ, նա այդ մրցանակին արժանացած 3-րդ կին ռեժիսորն է։

Ուիլ Սմիթն «Օսկար» է ստացել «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում «Ռիչարդ արքան» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։

Ջեսիկա Չեստեյնը «Լավագույն կանացի դեր»-ի է արժանացել «Թեմի Ֆեյի աչքերը» ֆիլմում խաղացած դերի համար։

Մրցանակաբաշխության 94-րդ արարողությունը հեռարձակել է ABC հեռուստաալիքը: