Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուրը» մեծ էկրան կբարձանա 2024 թ.–ին։ Այս մասին տեղեկացնում են «Ազնավուր» հիմնադրամից։
Ֆիլմը կնկարահանվի Ֆրանսիայում, ֆիլմի հեղինակը Մարդիկ Մարտինն է, պրոդյուսերը՝ Ժան-Ռաշիդ Կալուշը՝ Շառլ Ազնավուրի դստեր՝ Կատյա Ազնավուրի ամուսինը, իսկ Շառլ Ազնավուրին կմարմնավորի ալժիրական ծագումով ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը։ Նա «Սեզար» մրցանակի կրկնակի դափնեկիր է, արժանացել է նաև BAFTA-ի և «Ոսկե գլոբուսի»։
Ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն ամռանը, այն կցուցադրվի Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ: