ԳլխավորԼուր

Ինչ միջոցառումներ են նախատեսվում Գիրք նվիրելու օրվա առիթով. ցանկ

Գիրք նվիրելու օրվան (փետրվարի 19-ին –խմբ.) ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության գրադարաններն ու թանգարանները կիրականացնեն թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ:

Միջոցառումները կանցկացվեն փետրվարի 17-20-ը (ցանկը կցվում է): Միջոցառումների շրջանակում նախատեսվում են ցուցադրություններ, մանկական ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ, կրթական ծրագրեր և հանդիպումներ ոլորտի ներկայացուցիչների հետ: