ԳլխավորԼուր

Երեխաների պաշտպանության միջազգային օրը ԱԻՆ-ում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ԱԻ նախարարությունում տոնական միջոցառումներ են կազմակերպվել աշխատակիցների երեխաների համար, հայտնում են նախարարությունից:

ԱԻՆ-ի շարահրապարակում երեխաների համար տեղի է ունեցել ժամանցային ծրագիր՝ մուլտհերոսների և ուրախ ավտոբուսի մասնակցությամբ: Երեխաներին ողջունել և օրվա առթիվ շնորհավորել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը փոքրիկների համար կազմակերպել է արտթերապևտիկ զարգացնող ծրագիր՝ ավազաթերապիայի մեթոդով, որի նպատակն է նպաստել անձի ստեղծարարությանը, հուզական արտահայտման նվազեցմանը և սոցիալականացմանը: Ծնողների համար ՀԱԲ-ում իրականացվել է ֆիլմի դիտում և քննարկում: