ԳլխավորԼուր

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհ է (տեսանյութ)

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածում հրդեհ է բռնկվել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհ է բռնկվել։ Ուղղաթիռի միջոցով իրականացվել է տարածքի ճշգրտում։ Տարածքը դժվար հասանելի է»,- հայտնել է Մելիքյանը և նշել, որ մանրամասների ճշգրտումից հետո հավելյալ տեղեկություն կտրամադրի։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական չորս ջոկատ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ծառայության կազմակերպան վարչության օպերատիվ խմբերը։

Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ է բարձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր է մեկնել նաև ուղղաթիռ։

Դեպքի վայրում են գտնվում ընդհանուր թվով 60 փրկարար ծառայող։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածում ծուխ է նկատվել։

Comment here