Փետրվարի 12-ին ժամը 14։16-ին ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել Խնձրիստան համայնքի տներից մեկում բռնկված հրդեհի մասին, հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել Ասկերանի ՇԱԻ բաժնի հրշեջ փրկարարական 2 մարտական հաշվարկ։
Այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ս.Բ.-ին և Ա. Ա.-ին պատկանող երկհարկանի ոչ բնակելի տունը` ամբողջությամբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին, մարվել` 00։30-ին։ Տուժածներ չկան։