ԳլխավորԼուր

Երգ, պար, տոնական տաղավարներ… Տեառնընդառաջի նախատոնակը՝ Վաղարշապատում

Դիանա Գասպարյանը՝ Տեառնընդառաջի տոնական շուրջպարում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից տարածքում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակ, տեղեկացնում են համայնքապետարանից:

«Տերունական աղոթքից հետո, օրվա խորհրդով, Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանը կատարեց քառասնօրյա մանուկի օրհնության կարգ: Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը մանկանը օրհնած խաչ նվիրեց:

Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ, համայնքապետը բարօրություն, սեր եւ ջերմություն մաղթեց ընտանիքներին, շեշտելով, որ ամուր ընանիքով պետք է ամրապնդվի պետության հիմքը:

Միջոցառման ընթացքում ծիսական պար-բեմադրությամբ ներկայացվեց տոնի խորհուրդը: Համայնքի դպրոցների, հասարակական կազմակերպությունների եւ մշակութային օջախների պատրաստած տաղավարներն ապահովեցին տոնական շունչը:

Նախատոնակը եզրափակվեց խարույկի շուրջ բռնած ազգային պարերով»,-նշված է հաղորդագրության մեջ: