ԳլխավորՄի կտոր գիրք

Ժորժ Սիմենոն. մտքեր

Ժորժ Սիմենոնն ու նրա արձանը ծննդավայր Լիեժում

Ներկայացնում ենք բելգիացի ֆրանսալեզու գրող, դետեկտիվ-հոգեբանական ժանրի աշխարհահռչակ ներկայացուցիչներից մեկի՝ Ժորժ Սիմենոնի (13.02.1903 — 4.09.1989) մտքերից։

***

• Մարդը կարդում է, որ գտնի իրեն գրքի հերոսների մեջ։

• 40 տարեկանից հետո գրողն ասելիք չունի, բայց խելացի գրողը գիտի, թե դա ինչպես թաքցնի։

• Սովորաբար հանցագործությունը մեկ մարդ է կատարում։ Կամ կազմակերպված խումբը։ Քաղաքականության մեջ լրվ այլ կերպ է։ Դրա ապացույցն է խորհրդարանում կուսակցությունների բազմությունը։

• Շատ մարդիկ իրենց տեղում չեն ու իրենց ճանապարհը չեն ընտրել միայն այն պատճառով, որ նրանք չեն իմացել՝ ուր գնալ։

• Մարդու վերաբերմունքը ինչ-որ հաստատման նրա մասին ավելի շատ բան կարող է ասել, քան պատասխանը՝ հստակ ձեւակերպված հարցին։

• Մարդկային արարածը կարող է վարժվել ցանկացած փոսի, նրան մնում է միայն լցնել այդ փոսը իր ջերմությամբ, հոտերով, սովորություններով։

• Սկսում ես ծխել, որ ապացուցես, որ դու տղամարդ ես։ Հետո փորձում ես ծխելը թողնել, որ ապացուցես, որ տղամարդ ես։

• Ես քրեական օրենսգիրք եմ համարում եւ Աստվածաշունչը։ Աստվածաշունչը դաժան գիրք է։ Հնարավոր է՝ ամենադաժանը, որ երբեւէ գրվել է։

• Տնային աշխատանք տալով՝ ուսուցիչները թիրախավորում են աշակերտներին, բայց խփում են ծնողներին։

• Պետք է հասկանալ մարդկանց, այլ ոչ թե դատել։ Կյանքում հանցագործներ չկան, կան միայն զոհեր։

• Յուրաքանչյուրն իրեն բացառիկ է համարում ու չի ցանկանում հավասարվել հասարակ մահկանացուներին։

• Մեգրեն սարսափազդու ակնհայտությամբ հասկացավ, որ մեկ ակնթարթում կարելի է կաթվածահար անել միանգամից մի քանի մարդու հասարակ հարցով. «Ի՞նչ էիք դուք հատկապես անում երեկոյան ժամը 6-ի ու 7-ի միջեւ»։

• Իրականությունը երբեք այնպիսին չի լինում, ինչպիսին այն պատկերացնում ենք։

• Լինում են դեպքեր, երբ պետք չէ ցույց տալ ձեր գերազանցությունը։