• Ամբոխը չի հասկանում… որ ժանտախտի բացիլը երբեք չի մեռնում կամ անհայտանում, որ այն կարող է քնած մնալ տասնյակ տարիներ կահույքի և սպիտակեղենի մեջ, որ այն համբերատար սպասում է ննջարանում, նկուղներում, ճամպրուկներում, թաշկինակներում և գզրոցներում, և որ գուցե գա մի օր, երբ մարդկանց դժբախտության և դաստիարակության համար ժանտախտն արթնացնի իր առնետներին և ուղարկի սատկելու որևէ երջանիկ քաղաքում:
• Եվ ժանտախտի բարձրագույն օրենքով ամեն մարդ, բանտապետից մինչև վերջին բանտարկյալը, դատապարտված էր, և գուցե առաջին անգամ բանտում տիրում էր բացարձակ արդարություն։
• Իրականում աղետները սովորական բաներ են, բայց մարդիկ դժվարությամբ են հավատում դրանց, երբ իրենց գլխին են գալիս: Աշխարհում այնքան ժանտախտներ են եղել, որքան պատերազմներ, բայց հակառակ դրան՝ ժանտախտներն ու պատերազմները մարդկանց միշտ անպատրաստ են գտնում:
• Տղամարդիկ և կանայք կամ շատ արագ իրար հոշոտում են սիրո ակտ կոչվածում, և կամ վարժվում են երկուսով ապրելու սովորույթին:
• Ամուսնանում են, մի քիչ էլ են սիրում, աշխատում են: Այնքան են աշխատում, որ մոռանում են սիրել:
• Շատախոսությունը ամեն ինչ չափազանցնում է:
• Հուսահատվելու սովորությունը, հուսահատությունից վատ է:
• Միակ բանը, որ ինձ համար կարևոր է` մարդ լինելն է:
• Աշխարհը շուռ է եկել. ավելի շատ բժիշկներ կան, քան հիվանդներ:
• Ժամանակի և մտածողության պակասի պատճառով մարդիկ ստիպված են իրար սիրել առանց պատճառն իմանալու:
• Եթե ես իմանամ, որ դու գալու ես, ապա կարող եմ քեզ սպասել ինչքան որ պետք է:
• Անհանգստությունը՝ թեթև զզվանք է ապագայից:
• Ծովը տեսնելու համար պետք է այն միշտ որոնել:
• Մեծերը միշտ փոքրերին են ուտում:
• Նրանք իրենց հույսը դնում էին պատահականության վրա, իսկ պատահականությունը ոչ ոքի չի պատկանում:
• Ժամանակակից մարդուն բնորոշելու համար մի նախադասությունը բավական է լինելու. նրանք շնանում էին և թերթեր կարդում:
• Գիտե՞ք, մարդիկ կան, որ մերժում են մահանալ:
Ալբեր Քամյու (07.11.1913-04.01.1960)
Մտքեր «Ժանտախտը» վեպից
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։