Գնահատման և թեստավորման կենտրոնը հիշեցնում է, որ բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրման վերջնաժամկետը լրանում է մի քանի ժամից: Թափուր տեղերի համար դրական միավորներ (7,5 և բարձր) ստացած, սակայն հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները dimord.am կայքում կարող են հայտագրվել այսօր մինչեւ 18.00:
Դիմում-հայտում կարելի է նշել մինչև 6 մասնագիտություն՝ հանձնված քննություններին համապատասխան: Մրցույթն ըստ հայտերի հերթականության է:
Արդյունքների հրապարակումը՝ հուլիսի 30-ին:
Հիշեցնենք՝ երկրորդ փուլի հայտագրումից հետո թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր: