Բուհ չընդունված դիմորդներց մեկի ծնող Մասիս Բաբալյանն այսօր հանդիպել է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, ով նշել է, որ խնդիրն այս պահին որևէ հստակ լուծում չունի, բայց խոստացել է առաջիկայում լուծում տալ:
Հիշեցնենք, որ առավոտյան կառավարության գլխավոր մասնաշենքի առջեւ բողոքի ակցիա իրականացրած դիմորդները երթով շարժվել էին ԿԳՄՍՆ՝ փոխնախարարին նամակ-առաջարկ հանձնելու համար։
Հարցին, թե ուժի մե՞ջ է այն առաջարկը, որ բուհերում պետք է տեղեր ավելացվեն, Մասիս Բաբալյանն պատասխանեց՝ այո, քանի որ այլ տարբերակ չկա: «Մենք միայն դա ենք պահանջում, ուրիշ ոչինչ: Իրենք հնարավոր է այլ տարբերակներ առաջարկեն, վաղը կրկին հանդիպելու ենք և այդ առաջարկած տարբերակները ծնողների ու երեխաների հետ առանձին կքննարկենք»:
«Այսօր Թամրազյանի կողմից այլ առաջարկներ եղան, որոնց չենք համաձայնել, բայց նա կառուցողական մոտեցավ հարցին»,- նշեց դիմորդի ծնողը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։