ԳլխավորԼուր

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ադրբեջանի հավաքականին համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ հաղթելով գրոսմայստեր Ռաուֆ Մամեդովին։

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

9 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 18 հնարավորից ունի 15 թիմային միավոր (6 հաղթանակ, 3 ոչ-ոքի)։

Հայաստանի կանանց հավաքականը 9-րդ տուրում 1:3 հաշվով պարտվեց Չինաստանի թիմին:

Հիշեցնենք, որ շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադան Սամարղանդում մեկնարկել է սեպտեմբերի 15-ին և կավարտվի սեպտեմբերի 27-ին: Մրցաշարում կխաղարկվի 11 տուր: Օլիմպիադային մասնակցում են 208 երկրների ավելի քան 1900 շախմատիստներ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews