Լուր

Անցկացվեց դպրոցականների «ԵՊՀ օլիմպիադա — 2022»-ի 2-րդ փուլը

Անցկացվեց դպրոցականների համար նախատեսված «ԵՊՀ օլիմպիադա — 2022»-ի 2-րդ փուլը, հայտնում են բուհի լրատվականից։

ՀՀ բոլոր մարզերի և Երևանի դպրոցներից հայտագրված 1965 աշակերտներից 550-ը անցել էին 2-րդ փուլ:

ԵՊՀ-ում աշակերտներն իրենց ուժերը փորձեցին հանրակրթական 11 առարկաների մրցույթներում (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն):

Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլում օլիմպիադայի տևողությունը օտար լեզուների համար սահմանված էր 2 ժամ 30 րոպե, իսկ մնացած առարակաների համար՝ 3 ժամ:

Այս փուլը հաղթահարած այն աշակերտները, որոնք կզբաղեցնեն առաջինից երրորդ տեղերը, վճարովի համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում 1-ին կուրսում կստանան ուսման վարձի զեղչ՝ համապատասխանաբար 50, 40 և 30%։