ՖԻԴԵ-ի կազմակերպած օնլայն Օլիմպիադայի ուժեղագույնների դիվիզիոնի C ենթախմբի երրորդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականը ջախջախիչ առավելության հասավ Թուրքիայի թիմի նկատմամբ 4,5։1,5 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի խաղերին Երեւանի Շախմատիստի կենտրոնական տանը հետեւել է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։
Հայաստանի տղամարդկանց թիմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը:
Կանանց թիմում են Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան:
C ենթախմբի առաջատարը Ռուսաստանն է, որը տարել է 3 հաղթանակ եւ ունի 6 միավոր։ Հայաստանը, Խորվաթիան, Եգիպտոսը, Անգլիան ու Բուլղարիան տարել են երկուական հաղթանակ եւ ունեն 4-ական միավոր։
Օգոստոսի 22-ին կանցկացվի եւս երեք տուր։ Խմբային փուլը կավարտվի օգոստոսի 23-ին։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։