ԳլխավորԼուր

Հայաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել դպրոցականի մոտ

Կորոնավիրուսի մարտի 14-ին հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են»,- նշված է գրառման մեջ։

Ավելի ուշ տեղեկացանք, որ երեխան 9 տարեկան աղջիկ է, սովորում է Էջմիածնի թիվ 4 դպրոցում։

Հիշեցնենք, որ մարտի 14-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 20 դեպք։

Comment here