Իսպանիայի իշխանությունները հետեւել են իտալացի գործընկերներին եւ կարանտին են հայտարարել երկրում՝ փակելով ոչ մթերային խանութները, ռեստորաններն ու զվարճանքի վայրերը եւ սահմանափակելով բնակիչների տեղաշարժը, տեղեկացնում է euronews-ը։ Իսպանացիներն առանց ծայրահեղ անհրաժեշտության չպետք է դուրս գան տնից 15 օր։
Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է գրեթե 6 հազարի, մահացել է մոտ 200 մարդ։
Ֆրանսիայի իշխանություններն էլ որոշում են կայացրել փակել ռեստորանները, կինոթատրոնները, գիշերային ակումբները եւ խանութները, բացառությամբ մթերայիններից։ Փակ են տեսարժան վայրերն ու թանգարանները։ Արգելված է 100-ից ավելի մարդկանց հավաքները։
Երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 4500 դեպք։ Մահացել է 91 մարդ։
Հետաքրքիր է, սակայն, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացումը Ֆրանսիայում չի չեղարկվել։ Առաջին փուլն այսօր է՝ մարտի 15-ին։ Ընտրողներին պարզապես կոչ է արվել լավ լվալ ձեռքերը եւ իրարից հեռավորություն պահպանել։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։