Հետևելով կորոնավիրուսի մասին պաշտոնական նորություններին, ինչպես նաև կարևորելով հանրային արձագանքը սույն հարցի շուրջ, «Երևան Մոլը» որոշում է կայացրել մարտի 16-23-ը ժամակավորապես փակվելու մասին։ Այս մասին նշված է առեւտրի կենտրոնի ֆեյսբուքյան էջում։
Չեն գործելու նաև «Երևան Մոլի» կազմում գտնվող «Կինոպարկ» կինոթատրոնը և «Նավապետ Քիդ» զվարճանքի կենտրոնը։
Գործելու է միայն «Քարֆուր» սուպերմարկետը՝ սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը չսահամանափակելու նպատակով։
Նմանատիպ որոշում է կայացրել նաեւ «Դալմա Գարդեն մոլ»-ը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։