ԳլխավորԼուր

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 5-րդ մարդն է մահացել

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդություն ունեցած տղամարդու մահվան դեպք: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն»,- գրել է Նիկողոսյանը։

Մինչ այս դեպքը Հայաստանում մահացել էր կորոնավիրուսով վարակված 4 մարդ:

Comment here