ԳլխավորԼուր

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 64 է

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 12 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջիններս ի սկզբանե եղել են մեկուսացված: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը առողջացել է»,- նշել է Նիկողոսյանը:

Comment here