ԳլխավորԼուր

Իտալիան խստացնում է կարանտինային ռեժիմը

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն երեկ երեկոյան հայտարարել է երկրում բոլոր այն ձեռնարկությունների փակման մասին, որոնք առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն արտադրում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Սանիտարական արտակարգ դրությունը վերաճել է տնտեսական արտակարգ դրության, բայց մենք կհաղթահարենք դա»,-ասել է վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերում շեշտելով, որ սահմանափակումները չեն վերաբերվում մթերային խանութներին եւ դեղատներին։

Կոնտեն կորոնավիրուսի համաճարակն անվանել է «ամենամեծ ճգնաժամը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»։

Իտալիայի ամբողջ տարածքում մարտի 10-ից գործում է խիստ կարանտին եւ բնակչության՝ առանց հիմնավոր պատճառի տեղաշարժի արգելք։ Փակ են ուսումնական հաստատությունները, խանութները, ռեստորանները, սրճարաններն ու բարերը, զվարճանքի վայրերը, մարզական ակումբները, լողավազանները։ Իշխանությունները կոշտ միջոցներ են կիրառում՝ կարանտինային ռեժիմը վերահսկելու համար։

Տեղական իշխանությունները եւս առանձին սահմանափակումներ են մտցնում։ Արտադրական ձեռնարկությունների, շինարարությունների, գրասենյակների փակման մասին են հայտարարել Լոմբարդիայի հյուսիսային շրջանների եւ Պյեմոնտի իշխանությունները։ Ամբողջ երկրում փակ են զբոսայգիները, արգելված են զբոսանքները եւ բաց տարածքներում մարզանքները։ 75 տոկոսով կրճատվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը եւ երկաթուղային հաղորդակցությունը։

Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվածների թիվն Իտալիայում հասել է 53.5 հազարի, մահացել է 4825 մարդ։

 

Comment here