ԳլխավորԼուր

Ուժգին երկրաշարժ՝ Խորվաթիայում (տեսանյութ)

Խորվաթիայում տեղի ժամանակով 06.23-ին (Երեւանի ժամանակով 09.23-ին) տեղի է ունեցել 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, տեղեկացնում է Associated Press-ը։

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է մայրաքաղաք Զագրեբից 7 կմ դեպի հյուսիս՝ 10 կմ խորության վրա։

Նախնական տվյալներով՝ տուժել է մի քանի քաղաքացի։ Նրանցից մեկի՝ 15-ամյա պատանու վիճակը գնահատվում է ծանր։

Comment here