ԳլխավորԼուր

Մեքսիկայում երկրաշարժի զոհ է դարձել 6 մարդ, վնասվել են 55 մշակութային օբյեկտներ

Մեքսիկայում հունիսի 23-ին 7.5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի զոհ է դարձել 6 մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 30 մարդ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Օահակա նահանգում՝ Կրուսեսիտա քաղաքից 23 կմ հեռավորության վրա։

Մեքսիկայի մշակույթի նախարարության տվյալներով՝ Օահակա նահանգի տարածքում վնասվել է մշակութային ժառանգության 55 օբյեկտ, որոնցից 11-ը՝ միջին, 4-ը՝ լուրջ։

 

 

Comment here