ԳլխավորԼուր

Նոր երկրաշարժ` Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք

Երկրաշարժ, սեյսմոգրաֆ

Սույն թվականի փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 00:06-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 5-ին ժամը 20:06-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ նույն տեղում երկրաշարժ էր գրանցվել նաեւ մի քանի ժամ առաջ:

Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, ըստ Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքի ղեկավարից ստացված տեղեկատվության, փլուզվել է չգործող, կիսաքանդ դպրոցի պատը։

Աղբերք և Շորժա համայնքների ղեկավարներից ստացված տեղեկության համաձայն՝ տվյալ համայնքներում փլուզվել են մեկական հին հողապատ գոմերի միջնապատեր։

Comment here