Քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել Հայաստանում. էպիկենտրոնը Երևանից 7 կմ հեռավորության վրա է, ուժգնությունը՝ 2.8 մագնիտուդ, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից ավելի ուշ հայտնեցին, որ մարտի 12-ին, ժամը 17:10-ին Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Կոտայքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews