ԳլխավորԼուր

Վարազդատ Հարոյանը կոտրվածքներ է ստացել, Արման Հովհաննիսյանը՝ մկանային պատռվածք

Նորվեգիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումն Օսլոյում

Մարտի 29-ին Օսլոյում կայացած Նորվեգիա-Հայաստան հանդիպման ընթացքում վնասվածքներ են ստացել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպաններ Վարազդատ Հարոյանը և Արման Հովհաննիսյանը:

Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել է աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով:

Նախնական հետազոտության արդյունքում Արման Հովհաննիսյանի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի հետին շրջանի մկանային պատռվածք:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեկ աննախադեպ խոշոր՝ 9։0 հաշվով պարտվել է Նորվեգիայի ընտրանուն։

ՀՖՖ-ն ներողություն է խնդրել երկրպագուներից ու խոստացել է համապատասխան հետևություններ անել, հավելելով, որ այս պարտությանը չկա ոչ մի արդարացում: