ԳլխավորԼուր

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հակառեկորդային պարտությունը

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Օսլոյում ընկերական խաղում մրցեց Նորվեգիայի հավաքականի հետ

Մարտի 29-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Օսլոյում ընկերական խաղում մրցեց Նորվեգիայի հավաքականի հետ:

Հանդիպման 16-րդ րոպեին Հայաստանի ազգային ընտրանին մնաց 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտով հեռացվեց Արման Հովհաննիսյանը, որը խախտեց կանոնները Հոլանդի դեմ խաղում:

Նորվեգիայի ընտրանին օգտագործեց ստացած առավելությունը 24-րդ րոպեին. Էրլինգ Հոլանդը բացեց խաղի հաշիվը։

Հաջորդող մի քանի րոպեներին ընթացքում Հայաստանի ընտրանին երեք գնդակ ընդունեց սեփական դարպասը: Մինչ ընդմիջում Նորվեգիան խփեց 5 գնդակ` դուբլի հեղինակ դարձավ Հոլանդը:

Երկրորդ կեսում Նորվեգիան խփեց նաև 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ գնդակները:

Նորվեգիա-Հայաստան` 9:0: Նման հաշվով Հայաստանի հավաքականը երբեք չէր պարտվել։