ԳլխավորԼուր

Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է լավագույն մարզիկ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունում

Ծանրորդ Նարեկ Գրիգորյան

Ալբանիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել ոսկե մեդալակիր Նարեկ Գրիգորյանը (75 կգ), հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Թիմային հաշվարկի արդյունքում Հայաստանի երիտասարդական հավաքականը միավորների հաշվարկով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, իսկ Մ23 տարեկանների թիմը 4-րդն է:

Հայաստանի մարզիկների արդյունքները

Երիտասարդներ

  • 65 կգ` Դավիթ Առաքելյան — պոկում վարժություն` արծաթե մեդալ
  • 70 կգ` Սամվել Մարտիրոսյան – բրոնզե մեդալ
  • 75 կգ` Նարեկ Գրիգորյան –ոսկե մեդալ
  • 85 կգ` Նարեկ Մկրտչյան – բրոնզե մեդալ
  • 95 կգ` Վալերիկ Մկրտչյան – պոկում վարժություն` արծաթե մեդալ
  • 77 կգ` Աննա Ամրոյան – պոկում վարժություն` բրոնզե մեդալ
  • 86 կգ` Էմմա Պողոսյան – ոսկե մեդալ

Մ23 տարեկաններ

  • 60 կգ` Սեյրան Խուդանյան- բրոնզե մեդալ
  • 57 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան – ոսկե մեդալ
  • 75 կգ` Տիգրան Կարապետյան –արծաթե մեդալ
  • 85 կգ` Մարտին Պողոսյան – արծաթե մեդալ

Ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 12–19-ը Ալբանիայի Դուրես քաղաքում։