ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ԲԿԳԿ նախագահի նորանշանակ տեղակալ Լիլիթ Մկրտչյանին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Նախարարը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի նախկին տեղակալներ Արտուր Մովսիսյանին և Մկրտիչ Այվազյանին՝ կատարած երկարատև բարեխիղճ աշխատանքի և բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումների գործընթացում զգալի ներդրման համար:
Ներկայացնելով ԲԿԳԿ նախագահի նոր տեղակալին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության, այդ թվում՝ բարձրագույն կրթության կազմակերպման ոլորտում Լիլիթ Մկրտչյանի փորձն ու հմտությունները՝ նրան մաղթելով բեղմնավոր աշխատանք։
Հավելենք, որ Լիլիթ Մկրտչյանը 2025-ի հոկտեմբերից Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարն էր։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews




