Լևոն Ֆարմանյանը վերանշանակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնին։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական e-gov.am կայքից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 23-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Ռոբերտի Ֆարմանյանին վերանշանակել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնին»,-նշված է որոշման մեջ։
Հավելենք, որ Ֆարմանյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2021 թ. սեպտեմբերի 17-ին։