ԳլխավորԼուր

Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում

Ծանրորդ Գարիկ Կարապետյան

Ծանրմարտի Եվրոպայի չեմպիոն, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը նոյեմբերի 22-ի ուշ երեկոյան ոսկե մեդալ է նվաճել Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ երկամարտի 378 կգ (175+203 կգ) արդյունքով:

Պոկում և հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:

Սա Հայաստանի թիմի երրորդ ոսկե մեդալն էր ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում: Ավելի վաղ չեմպիոններ էին դարձել նաև Գոռ Սահակյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը: