ԳլխավորԼուր

Հայ բռնցամարտիկներն ուսանողական ԱԱ-ում ոսկե ու բրոնզե մեդալներ են նվաճել

Ռուսլան Ասլիկյան

Հայ բռնցամարտիկներն ուսանողական սպորտի աշխարհի առաջնությունում գերազանց արդյունք են գրանցել` նվաճելով 3 մեդալ, այդ թվում՝ 2 ոսկե։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ առաջնությանը Հայաստանը ներկայացրել է 3 մարզիկ, և բոլորն էլ մեդալներ են նվաճել։

«51 կգ քաշային Հայկ Ալաբերքյանը անգամ վնասվածքով ոչ մի շանս չտալով ադրբեջանցի մարզիկին, հաղթել է 5։0 հաշվով։ Վստահ հաղթանակ տոնել է նաև 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, որը եզրափակիչում առավելության հասավ Վենեսուելայի ներկայացուցչի նկատմամբ։ Եվս մեկ հայ բռնցքամարտիկ` 80 կգ քաշային Համլետ Հարությունյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել»,– նշվում է հաղորդագրությունում։

Եկատերինբուրգում օգոստոսի 19-31-ը անցկացվում է համալսարանական սպորտի միջազգային փառատոնը ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի եւ ԱՊՀ-ի երկրների թիմերի մասնակցությամբ: Մասնակցում են 36 երկրների ներկայացուցիչներ: Մարզիկները մրցում են 14 մարզաձևերում՝ բադմինտոն, 3×3 բասկետբոլ, բռնցքամարտ, վոլեյբոլ, ձյուդո, մինի ֆուտբոլ, սեղանի թենիս, լող, ջրացատկ, սամբո, սպորտային ըմբշամարտ, թենիս, թաեքվոնդո, գեղարվեստական մարմնամարզություն:

Հայ բռնցամարտիկներն ուսանողական ԱԱ-ում ոսկե ու բրոնզե մեդալներ են նվաճել
Հայ բռնցամարտիկներն ուսանողական ԱԱ-ում ոսկե ու բրոնզե մեդալներ են նվաճել