ԳլխավորԼուր

Հայ ատլետները երեք ոսկե մեդալ են նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում

Հայ ատլետներ, Ռումինիա

Հայաստանի ատլետիկայի հավաքականի անդամները դարձել են Բալկանյան երկրների առաջնության չեմպիոններ:

Ռումինական Կլուժ քաղաքում կայացած Բալկանյան երկրների առաջնությունում եռացատկորդ Լևոն Աղասյանը 16.53 մետր արդյունքով դարձել է եռացատկի մրցաշարի հաղթող, իսկ ահա միջին տարածությունների վազորդ Երվանդ Մկրտչյանը 1500 և 3000 մետր տարածությունները հաղթահարել է համապատասխանաբար 3:47.60 և 8:12.02 ժամանակում: Նա երկու ոսկե մեդալ է նվաճել:

Հավաքականի նորեկ, արագավազորդ Ալեքս Դոնիկյանը 100 մետր տարածությունը հաղթահարել է 10.44 վայրկյան արդյունքում: Այս արդյունքը համարվում է Հայաստանի ռեկորդ:

Comment here