Ըմբշամարտի մինչև 23 տարեկաննների աշխարհի առաջնության եզրափակիչում հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը (97կգ) 11։6 հաշվով հաղթեց բելառուս Աբուբակար Խասլանխանովին ու դարձավ ոսկե մեդալակիր։
Ավելի վաղ էլ 72կգ քաշային կարգում Շանթ Խաչատրյանը 1։3 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, վրացի Գիորգի Չխիկվաձեին ու դարձավ արծաթե մեդալակիր։
Առաջնությունն անցկացվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրիանայում։