Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։
8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը։ Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնեց առաջատարի դերը և վստահորեն պահպանեց այն մինչև մրցաշարի ավարտը։
Գաբուզյանը 34 կետով բարելավեց անհատական վարկանիշը և դարձավ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։
7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանեցին Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։
Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացավ արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին հասավ բրոնզե պարգևը:
Եզրափակիչ աղյուսակը՝ այստեղ։
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին ավարտվել էր Հայաստանի շախմատի կանանց 76-րդ առաջնությունը։ Լավագույն արդյունքը գրանցել էր Սուսաննա Գաբոյանը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։