ԳլխավորԼուր

Մ18. Մամիկոն Ղարիբյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Մամիկոն Ղարիբյան

Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը դարձավ Անթալիայում ավարտված շախմատի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր։

Վերջին տուրում նա սպիտակներով ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Խազար Բաբազադայի հետ եւ 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր։

Հաղթողի կոչումը նվաճել էր ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր՝ միանձնյա գրավելով առաջին տեղը։ Փոխչեմպիոն է դարձել ռուսաստանցի Վոլոդար Մուրզինը՝ 7 միավոր։

Հիշեցնենք, որ կանանց Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների չեմպիոնի տիտղոսը նախավերջին տուրում ապահովել էր Հայաստանի չեմպիոն, մինչեւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը, որը վերջին տուրում էլ հասավ հաղթանակի եւ 9 հնարավորից վաստակեց 8,5 միավոր։ Նա 1,5 միավորով առաջ անցավ երկրորդ տեղը գրաված ուկրաինացի Էլիզա Գրեբենշչիկովայից։