ԳլխավորԼուր

Հայտնի են սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվածներից ևս 51–ի անունները

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակել է 2022թ.–ի սեպտեմբերի 13-ի ու հաջորդող օրերի ադրբեջանական հարձակումների հետևանքով զոհված զինծառայողների երկրորդ ցուցակը, հայտնում է Sputnik Արմենիան։

Հիմնադրամը նոյեմբերի 2-ին հրապարակել էր 93 զոհերի անուններ։

Հիմնադրամը հրապարակել է սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով (ըստ ՔԿ–ի` 201 զոհ ունենք, այդ թվում՝ 4 քաղաքացիական անձ) ևս 51 զոհվածի անուն, այսինքն` արդեն պաշտոնապես հայտնի է 144 զոհի տվյալներ։

Նշվում է, որ հիմնադրամը նոյեմբերի 10-14-ը նոր հատուցումներ է տրամադրել 55 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից 51-ը` սեպտեմբերի ագրեսիայի զարգացումների արդյունքում։

Ընդհանուր առմամբ` սեպտեմբերի 13-ի դեպքերի արդյունքում հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 144 դեպքերով։ Այսպիսով` նոյեմբերի 14-ի դրությամբ հիմնադրամի շահառուների ընդհանուր թիվը 5012 է, կատարվել է 68․2 միլիարդ դրամի հատուցում։

Հավելենք, որ զոհերից յուրաքանչյուրի ընտանիքը հիմնադրամից միանվագ ստանում է 10 մլն դրամ, ապա ամեն ամիս` 200 000–ական դրամ։

Զոհերի անունների դիմաց նշված են նրանց ծննդյան տարին ու ամսաթիվը և զոհվելու օրը։

Միքայել Մկրտչյան Էռնեստի` ժամկետային — 29 նոյեմբերի 2002 — 13 սեպտեմբերի 2022
Սարգիս Մանուկյան Գևորգի` ժամկետային — 23 հուլիսի 2002 — 14 սեպտեմբերի 2022
Տիգրան Մուսայելյան Սանասարի` ժամկետային — 19 մայիսի 2003 — 13 սեպտեմբերի 2022
Սամվել Սահարյան Անդրանիկի` ժամկետային — 08 նոյեմբերի 2002 — 13 սեպտեմբերի 2022
Հրաչ Սարգսյան Մխիթարի` ժամկետային — 14 փետրվարի 2003 — 13 սեպտեմբերի 2022
Վահե Կարապետյան Ստեփանի` ժամկետային — 30 նոյեմբերի 2003 — 13 սեպտեմբերի 2022
Խաչիկ Գրիգորյան Արմենի` ժամկետային — 18 հունիսի 2002 — 13 սեպտեմբերի 2022
Վահագն Սարգսյան Արմենի` ժամկետային — 03 սեպտեմբերի 2003 — 13 սեպտեմբերի 2022
Հայկ Թովմասյան Կարենի` ժամկետային — 16 հունիսի 2002 — 13 սեպտեմբերի 2022
Արգիշտի Ստեփանյան Գալուստի` ժամկետային — 05 հունիսի 2003 — 13 սեպտեմբերի 2022

Անդրանիկ Վարդանյան Արամի` ժամկետային — 10 նոյեմբերի 2002 — 13 սեպտեմբերի 2022
Էդուարդ Սիանոսյան Արմենի` ժամկետային — 22 օգոստոսի 2002 — 13 սեպտեմբերի 2022
Գոռ Վարդանյան Ռոբերտի` ժամկետային — 27 հունվարի 2003 — 13 սեպտեմբերի 2022
Լևոն Վարդանյան Կարենի` ժամկետային — 03 դեկտեմբերի 2003 — 13 սեպտեմբերի 2022
Սարմեն Բեջանյան Արկադյայի` պայմանագրային սպա- 24 մայիսի 2000 — 13 սեպտեմբերի 2022
Գագիկ Հարությունյան Սամվելի` ժամկետային — 27 հոկտեմբերի 2002 — 13 սեպտեմբերի 2022
Տարոն Սիմոնյան Խաչատուրի` պայմանագրային սպա — 16 հունիսի 1983 — 13 սեպտեմբերի 2022
Վաղարշակ Արշակունի Վազգենի` կամավորական — 01 հունվարի 1958 — 13 սեպտեմբերի 2022
Արմեն Ասլամազյան Գեորգիի` պայմանագրային շարքային — 28 հունվարի 1978 — 13 սեպտեմբերի 2022
Աշոտ Միսկարյան Սամվելի` պայմանագրային շարքային — 02 մայիսի 1982 — 14 սեպտեմբերի 2022

Արման Մխիթարյան Վանիկի` պայմանագրային շարքային — 02 ապրիլի 1978 — 13 սեպտեմբերի 2022
Կարեն Սարգսյան Համլետի` պայմանագրային շարքային — 06 հուլիսի 1975 — 14 սեպտեմբերի 2022
Սիաբանդ Թամոյան Քյարամի` պայմանագրային շարքային — 07 հոկտեմբերի 1977 — 14 սեպտեմբերի 2022
Արթուր Խաչատրյան Հայկազունու` պայմանագրային շարքային — 12 ապրիլի 1981 — 13 սեպտեմբերի 2022
Ավետիք Ալիխանյան Արտակի` ժամկետային — 19 սեպտեմբերի 2002 — 14 սեպտեմբերի 2022
Սարգիս Արշակյան Վարդգեսի` ժամկետային — 18 դեկտեմբերի 2003 — 13 սեպտեմբերի 2022
Մարտին Ավետիսյան Հայկի` ժամկետային — 07 դեկտեմբերի 2002 — 13 սեպտեմբերի 2022
Հակոբ Բալաբեկյան Կարապետի` ժամկետային — 05 ապրիլի 2003 — 13 սեպտեմբերի 2022
Արման Ծատուրյան Վարդանի` ժամկետային — 04 հուլիսի 2003 — 14 սեպտեմբերի 2022
Մաքսիմ Գևորգյան Արթուրի` ժամկետային — 07 մայիսի 2003 — 13 սեպտեմբերի 2022

Սերյոժա Գրիգորյան Սամվելի` ժամկետային — 02 հոկտեմբերի 2002 — 13 սեպտեմբերի 2022
Արմեն Կարապետյան Կարապետի` պայմանագրային սպա — 20 փետրվարի 1992 — 13 սեպտեմբերի 2022
Մխիթար Ավագյան Զարզանդի` պայմանագրային շարքային — 02 հունվարի 1986 — 13 սեպտեմբերի 2022
Արման Գրիգորյան Արսենի` պայմանագրային շարքային — 12 հունվարի 1978 — 13 սեպտեմբերի 2022
Ալիսա Մելքոնյան Սուրիկի` պայմանագրային շարքային — 01 փետրվարի 1981 — 13 սեպտեմբերի 2022
Սաղաթել Սարգսյան Հրաչիկի` պայմանագրային շարքային — 22 փետրվարի 1985 — 13 սեպտեմբերի 2022
Հակոբ Ստեփանյան Պետիկի` կամավորական — 09 ապրիլի 1970 — 14 սեպտեմբերի 2022
Սաշա Ասատրյան Արթուրի` ժամկետային — 08 դեկտեմբերի 2002 — 14 սեպտեմբերի 2022
Արմեն Գասպարյան Արկադիի` ժամկետային — 27 ապրիլի 2003 — 13 սեպտեմբերի 2022
Կարեն Գրեյան Աբրահամի` ժամկետային — 14 նոյեմբերի 2003 — 14 սեպտեմբերի 2022

Հենրիկ Հարությունյան Հովիկի` ժամկետային — 15 դեկտեմբերի 2002 — 14 սեպտեմբերի 2022
Յուրի Հունանով Էդուարդի` ժամկետային — 16 փետրվարի 2003 — 13 սեպտեմբերի 2022
Արթուր Մարգարյան Գվիդոնի` ժամկետային — 19 հուլիսի 2002 — 14 սեպտեմբերի 2022
Արամ Մնացականյան Էդիկի` ժամկետային — 01 օգոստոսի 2002 — 13 սեպտեմբերի 2022
Արայիկ Ներսեսյան Նորայրի` ժամկետային — 10 հոկտեմբերի 2002 — 13 սեպտեմբերի 2022
Ազատ Ներսիսյան Արկադիի` ժամկետային — 13 հունվարի 2003 — 13 սեպտեմբերի 2022
Նարեկ Սահակյան Հովհաննեսի` ժամկետային — 28 մայիսի 2003 — 13 սեպտեմբերի 2022
Սարգիս Սարգսյան Կարենի` ժամկետային — 05 նոյեմբերի 2002 — 15 սեպտեմբերի 2022
Սերյոժա Ստեփանյան Դավթի` ժամկետային — 24 հոկտեմբերի 2003 — 13 սեպտեմբերի 2022
Հովհաննես Վարդանյան Հրաչյայի` ժամկետային — 16 հուլիսի 2003 — 13 սեպտեմբերի 2022
Գուրգեն Զաքարյան Խաչիկի` ժամկետային — 27 հուլիսի 2003 — 14 սեպտեմբերի 2022։

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործվել են նաև ԱԹՍ-ներ։

Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով  հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։

Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։