Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է Մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության բաժնի ուսանող, ժամկետային զինծառայող Լավրենտ Նաթոյանը, հայտնում են ՀՊՄՀ-ից։
Լավրենտ Նաթոյանը ծնվել էր 2004 թվականին, ընտանիքի ավագ որդին էր։ Բանակ էր զորակոչվել այս տարի ամռանը՝ 1-ին կուրսն ավարտելուց հետո։
Ապագա պարարվեստի մանկավարժը երկարամյա պարող էր և իր մասնագիտական գործունեությունն էր իրականացնում «Բերդ» պարային անսամբլում։
«Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Լավրենտ Նաթոյանի հարազատներին, զինակիցներին, կուրսընկերներին։
Հավերժ փառք Լավրենտ Նաթոյանին և խոնարհում իրենց կյանքը հայրենիքին զոհած քաջ հայորդիներին, հերոսացած բոլոր զիվորներին»,-նշված է հաղորդագրության մեջ: