ԳլխավորԼուր

Մահացել է Մանկավարժական համալսարանի դասախոսը

Հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ)

Կյանքի 61-րդ տարում մահացել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Ռեժիսուրայի ամբիոնի դասախոս Տիգրան Քելեմյանը, հայտնում են բուհից։

«Նա Մանկավարժական համալսարանում դասավանդում էր 2012 թվականից։ Դրամատուրգիա, բեմականացում-սցենար, ռեժիսուրայի դասավանդման մեթոդիկա, ռեժիսորական էքսպլիկացիա, դերասանական արվեստի տեսության հիմունքներ․ նրա գիտական հետաքրքրությունների շրջանակն էր։ Ղեկավարում էր նաև մագիստրոսական թեզեր։

Տիգրան Քելեմյանը վայելում էր պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների սերն ու հարգանքը: Իր մասնագիտական փորձն ու գիտելիքներն անմնացորդ նվիրում էր երիտասարդ սերնդին։

Մանկավարժական համալսարանի ղեկավարությունն ու պրոֆեսորադասախոսական կազմը խորապես ցավակցում է Քելեմյանների ընտանիքին՝ Տիգրան Քելեմյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

Արվեստագետի և մանկավարժի հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում»,-նշված է հաղորդագրության մեջ: