ԳլխավորԼուր

Մահացել է գրականագետ Համո Մաթևոսյանը՝ Հրանտ Մաթևոսյանի եղբայրը

Համո Մաթևոսյան

Կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ, մանկավարժ Համո Մաթևոսյանը։ Այդ մասին հայտնել են նրա հարազատները։

Համո Մաթևոսյանը  արձակագիր Հրանտ Մաթևոսյանի կրտսեր եղբայրն է։

Գրողի՝ Ահնիձորում բնակվող կրտսեր եղբայրը՝ Համո Մաթևոսյանը, 20 տարուց ավելի զբաղվում էր Հրանտ Մաթևոսյանի անտիպ ստեղծագործություններով, որոնցից շատերն արդեն իսկ տպագրվել են։