ԳլխավորԼուր

Կորոնավիրուսով վարակված 2 մարդ է մահացել

Հայաստանում ապրիլի 13-ի ամփոփ տվյալներով ևս երկու մարդ է մահացել, որոնց մոտ առկա է եղել կորոնավիրուսային հիվանդություն։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն»,- նշել է Նիկողոսյանը։

Այսպիսով, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների մոտ մահվան ելքերը հասել են 16-ի։

Comment here